Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները

Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը։ Աստիճանաբար Արցախյան հիմնախնդիրը միջազգայնացվում էր։ Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև։ Հիմնախնդրի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում։ 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպումը (ԵԱՀԿ)։ ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ։ ԵԱՀԿ-ն կոչ էր անում միջազգային հեղինակավոր կառույցներին շտապ միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի վայրագությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի տանջահար ժողովրդին առարկայական օգնություն ցուցաբերելու նպատակով։ ԵԱՀԿ-ն առաջին անգամ դարձավ միջազգային առճակատման լուծման միջնորդը։ Հենց ԵԱՀԿ ձևաչափով ստեղծվեց Արցախյան հիմնահարցի լուծման հիմնական կառույցը ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանխագահությամբ։ Թե՛ ՀՀ-ն և թե՛ ԼՂՀ-ն կողմ են հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը և պատմական արդարության վերականգմանը, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի վերաբերյալ։ Առ այսօր ուղիներ են որոնվում Արցախյան հիմնախնդրի լուծման համար։

ԼՂՀ: Անկախության հռչակումը և պետականության ձևավորումը

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

1991թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը։ Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։

Մարտերի բովում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի բանակը, որը հաղթանակով ավարտեց ազատագրական պայքարը։ Հայաստանի Հանրապետության օրինակով աստիճանաբար կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի դատական համակարգը։ Պատերազմի ավարտից հետո անցում կատարվեց դեպի կառավարման նախագահական համակարգը։

Հայաստանի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի հետ միասին հետևողական պայքար սկսեց շրջափակման վերացման և պատերազմական գործողությունների դադարեցման համար։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չէին կամենում ընդառաջել, այլև Թուրքիայի աջակցությամբ սկսեցին անընդհատ ռմբակոծել Արցախի բնակավայրերը։ Խոջալուից, Շուշիից և Աղդամից ամեն օր ռմբակոծում էին Ստեփանակերտը՝ ավերածություններ և բազում մարդկային զոհեր պատճառելով։ Համապարփակ շրջափակումը և շուրջօրյա հրետակոծությունները ավերել ու կաթվածահար էին արել Արցախի տնտեսությունը։ Առանց հակառակորդի ռազմական հենակետերի վերացման հնարավոր չէր ապահովել բնակչության անվտանգությունը։

ՀՀ Միջազգային դրություն

Հայաստանի Հանրապետությունը սկսեց միջազգային ճանաչում գտնել 1991թ. վերջերից։ 1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունը առաջինը ճանաչել ու դիվանագիտական կապեր է հաստատել Լիտվայի Հանրապետությունը։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992թ. հունվարի 7-ից ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ ՀՀ անկախությունը ճանաչեցին նաև ՝ Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Եգիպտոսը և այլ երկրներ։ 1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ, 2001-ին ՝ Եվրախորհրդի։ 2012թ. հոկտեմբերին դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, 2015թ. հունվարին ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ 1991թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ-ն ճանաչեց ՀՀ անկախությունը։ Հաջորդ օրը ՀՀ-ն իր հերթին ճանաչեց ՌԴ անկախությունը և նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1992թ. ապրիլին։ ՌԴ-ի հետ ՀՀ-ն վարում է բազմակողմանի համագործակցություն, այդ թվում ՝ ռազմական, տնտեսական, գիտական, մշակույթային և այլն։ Երկու երկրների հարաբերությունները որակական նոր փուլ թևակոխեցին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997թ. օգոստոսի 29-ին կնքված պայմանագրով։ 21-րդ դարասկզբին ՌԴ և ՀՀ նախագահների պաշտոնական այցելությունների արդյունքում ստորագրվեց նոր պայմանագիր ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ ՀՀ-ն կարևոր նշանակություն է տալիս իր հարևանների, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Թեև 1991թ. դեկտեմբերին Թուրքիան ճանաչեց ՀՀ անկախությունը, բայց նրա հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին։ Շատ կարևոր էր Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, որի տարածքով շրջափակման տարիներին շարունակվեց Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ։ 1992թ. հունիսին երկու երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Սերտ հարաբերություններ հաստատվեցին հարևան Իրանի հետ։ Իրանը հենց սկզբից էլ արտաքին աշխարհի հետ կապվելու և տնտեսական գործունեություն ծավալելու Հայաստանի հուսալի կամուրջներից էր և այսօր էլ մնում է ՀՀ առևտրային կարևոր գործընկերը։ Եվրամիության հետ հարաբերությունները շարունակում են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից։ 1996թ. սկսեց զարգանալ ՀՀ և Եվրամիության միջև փոխհարաբերությունները տարբեր ոլորտներում։ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 1996թ. ապրիլից սկիզբ դրվեց Հյուսիսանտլատյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ ՀՀ անհատական գործընկերությանը։ Հարաբերությունները ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև զարգանում են լնականոն ճանապարհով ՝ ընդգրկելով քաղաքական, տնտեսական և մշակույթային ոլորտները։ Դժվարին տարիներին ԱՄՆ-ը Հայաստանին հատկացրել է միլիոնավոր դոլարների մարդասիրական օգնություն։ ՀՀ-ում գործում են ԱՄՆ սեփականության հանդիսացող մի շարք ընկերություններ։ ՀՀ-ն հարաբերություններ հաստատեց նաև Կանադայի, Արգենտինայի, Ուրուգվայի և այլ երկրների հետ։ 2019թ. դրությամբ ՀՀ-ն հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 175 երկրների հետ և աշխարհի չորս տասնյակից ավելի երկրներում գործում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ։

ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

1991թ. փետրվարի 26-ին ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը։ Իրավաբանորեն ամրագրվեց բազմակուսակցության սկզբունքը։ Հանրապետության քաղաքացիները ազատորեն կարող էին հիմնել հասարակական կազմակերպություններ։ Ստեղծվեցին նոր կուսակցություններ ՝ Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ), Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ), «Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ), իսկ քիչ ավելի ուշ ՝ Բարգավաճ Հայաստան (ԲՀԿ), Օրինաց երկիր (ՕԵԿ) և տարբեր կուսակցություններ։ 2001 թ. տվյալներով Հայաստանում գրանցված էր շուրջ 100 կուսակցություն ու քաղաքական միավորում։ Ստեղծվել էին նաև փախստականների, զանգվածային լրատվության, մարդասիրական օգնության, մարդու իրավունքների մշակույթի և սպորտի ու տարբեր բնագավառների բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Մասնավորաբար անգնահատելի գործունեություն են ծավալել բարեգործական կազմակերպությունները։ Աջակցություն և օգնություն ցուցաբերեցին Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Հայ օգնության միությունը (ՀՕՄ), «Շուշի» հիմնադրամը և տարբեր կազմակերպություններ։ Կուսակցությունների մեծ մասը դադարել էր գաղափարների շուրջ համախմբված կազմակերպություն լինելուց և հիմնականում դարձել էր ընտրություններ ապահովող կառույց։ Որոշ կուսակցություններ և քաղաքական միավորումներ ձևավորեցին և ձևավորում են քաղաքական դաշինքներ։

Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։

ՀՀ անկախության գործընթաց

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց «Հռչակագիր Հայաստանի մասին» փաստաթուղթը, որով Հայաստանի անկախացման գործընթացը սկիզբ դրվեց։ Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀխՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի պատմության մեջ սկսվում է Երրորդ հանրապետության շրջանը։ Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի գերագույն խորհրդի կողմից, ապա չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը ՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն, հետո ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը ՝ զինանշանը, երկուսն էլ Առաջին Հանրապետության խորհրդանիշներն էին, որով ընդգծվում էր կապը Առաջին և նորահռչակ Երրորդ հանրապետությունների միջև։ Մշակույթային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին։ Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։ Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների և մամուլի ազատություն։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայըլու էր իբրև ծրագրային փաստաթուղթ, որը հետագայում դրվեց նոր սամանադրության հիմքում։ 1990թ. տեղի ունեցան ընտրություններ և այդ ընտրություններով ձևավորվեց ըատ էության խորհրդարանական կառավարման հանրապետություն։ Չկար նախագահի պաշտոն, խորհրդարանը նշանակում էր կառավարություն, որի ձեռքին էր ամբողջ գործադիր իշխանությունը։ Այդ ժամանակաշրջանում (1990թ. օգոստոսից 1991թ. սեպտեմբեր) իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ Օրինակ ՝ հողի սեփականաշնորհում, գազամուղի անցկացում Վրաստանի տարածքով, միջազգային կապի առաջին միջոցների կառուցում, որոնց շնորհիվ Հայաստանը անմիջական կապ հաստատեց աշխարհի հետ։ Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ:

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև  տեղի  ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ:

Միջավայրի կենսածին գործոններ՝ Բիոտիկ

Բնության մեջ ոչ մի օրգանիզմ չի կարող գոյություն ունենալ առանց միջավայրի և այդտեղ ապրող մյուս օրգանիամների հետ կապված է, որովհետև , օրինակ՝ մի օրգանիզմը սնվում է մյուսով և ինքն էլ իր հերթին սնունդ է ծառայում երրորդի համար: Օրգնիզմների մեջ գոյություն ունեցող կապերը կարող են լինել շահավետ և ոչ շահավետ, նույնիսկ կործանարար: Մյուս կողմից նույն ապրելավայրում կողք կողքի կարող են գոյություն ունենալ տեսակներ, որոնք միանգամայն անտարբեր լինեն իրար նկատմամբ: Կապի այն տեսակը, որը երկկողմանի շահավետ է, կոչվում է սիմբիոզ /հուն. նշ. է համակեցություն/  և նշանակվում է ++: Սիմբիոզի դրսևորում է նուտուալիզմը /նուտուս նշ. է փոխադարձ/, որի դեպքում տեսակների միջև կապն այնքան սերտ է, որ առանց իրար դրանք այլևս գոյություն ունենալ չեն կարող, օր՝. քարքարոսը, որի մարմինը բաղկացած է երկու օրգանիզմից՝ սնկից և ջրիմուռից: Սունկը ջրիմուռի համար ծառայում է որպես գրունտ, որի վար աճում է և նրան մատակարարում է հանքային տարրեր, փոխարենը ջրիմուռը սնկին ապահովվում է լուսասինթեզի ժամանակ, սինթեզած սննդանյութով:  Եթե սնկի և ջրիմուռի այս տեսակներին առանձնացնենք, ապա առանց իարա, առանց համատեղ կեցության նրանք գոյություն ունենալ չեն կարող: Նուտուալիստական կապն առկա է ծաղկավոր բույսերի և դրանք փոշոտող թռչունների և միջատների միջև, խոտակեր կենդանիների, նորմալ մարսողության գործընթացի և դրանց մարսողական ուղիում ապրող միկրոօրգանիզմների միջև:  Մարդու օրգանիզմում ևս մարսողական ուղիներում ապրում են օգտակար միկրոօրգանիզմներ, որոնք նպաստում են մարսողությանը: Եթե մարդը երկարատև բուժվելու ընթացքում զանազան և ուժեղ անտիբիոտիկներ է ընդունում, ապա այս միկրոօրգանիզմները ոչնչանում են և հիվանդի մոտ ի հայտ է գալիս դիսբակտերիոզը: Կապի այն տեսակը, որը շահավետ է կողմերից մեկին և ոչ մի նշանակություն չունի մյուսի համար, կոչվում է կոմենսարիզմ, օր՝. մի շարք թռչունների և գետնափոր կենդանիների բներում ապրում են հոդվածոտանիները, որոնք սնվում են բնի տիրոջ սննդի մնացորդներով կամ արտաթորանքներով  և նպաստավոր միկրոկլիմա են ստեղծում բնում: Սեփական բնում այս օրգանիզմների առկայության նկատմամբ բնի տերը միանգամայն անտարբեր է: Այս կապն առկա է նաև առյուծների և բորենիների միջև, քանի որ երկրորդները սնվում են առաջինների սննդի մնացորդներով: Կապի այն տեսակը, որը շահավետ է կողմերից մեկին և ոչ շահավետ՝ կործանարար է մյուսի համար նշանակվում է +- և կոչվում է գիշատչություն և մակաբուծություն: Գիշատիչը սնվում է զոհով /գիշատիչ-զոհ համակարգ/: Գիշատիչը սնվում է զոհով և էվոլուցիայի ընթացքում երկուսն էլ անընդհատ կատարելագործվում են, և՛ զոհը, և՛ գիշատիչը ցանկացած իրաբիճակում պետք է կարողանա արագ կողմնորոշվել, լավ վազել, ունենալ հատկապես սուր լսողություն, հոտառություն, որպեսզի գիշատիչը կարողանա հաջող որս կատարել, իսկ զոհը՝ փախչել: Մակաբույծը, ի տարբերություն գիշատչի, չի ձգտում ոչնչոցնել իր տիրոջը, որովհետև կզրկվի և՛ սննդից, և՛ բարենպաստ ապրելավայրից: Նման փոխհարաբերության դեպքում ձևավորվում է մակաբույծ-տեր համակարգը, որտեղ ի տարբերություն գիշատիչ-զոհ համակարգի, կողմերը հարմարվում են միմյանց: Դեռ ավելին մակաբույծը էվոլուցայի ընթացքում կորցնում է իր որոշ օրգանները՝ հոտառություն, շոշաելիք, մաշկային ծածկույթ, կարճանում է նաև մարսողական ուղին և այլն: Մակաբույծի համար կործանարար է միայն տիրոջ մահը, բայց այս դեպքում էլ նա դնում է բազմաթիվ ձվեր, որով մեծանում է  նոր տիրոջ հետ հանդիպելու հավանականությունը և տեսակը պահպանվում է: Կապի այն տեսակը, որը շահավետ չէ կողմերից և ոչ մեկի համար, կոչվում է մրցակցություն և նշանակվում է = : Եթե երկու տարբեր տեսակներ միջավայրի նկատմամբ դրսևորում են նույն պահանջմունքը, ապա դրանց միջև ծագում է մրցակցություն, հաղթում է այն տեսակը, որն ավելի լավ է հարմարված միջավայրի պայմաններին: Պարտվողը  պետք է կամ ոչնչանա կամ փորձի որոնել, գտնել նոր ապրելավայր: Կապի հազվադեպ հանդիպող տեսակ է ամենսալիզմը, որի դեպքում կապը ոչ մի նշանակություն չունի կողմերից մեկի և ոչ շահավետ, նույնիսկ կործանարար է մյուսի համար, օր.՝ պենիցիլյում սունկը իր կենսագործունեության ընթացքում արտադրում է անտիբիոտիկ, որը սպանում է հիվանդածին միկրոօրգանիմներիին և այդ փաստ նկատմամբ սունկը միանգամայն անտարբեր է: Որոշ կապտականաչ ջրիմուռներ իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թույններ, որոնք թունավորում են ջուրը: Վերջինս բավական մեծ վտանգ է ներկայացնում ջուր խմող կենդանիների համար: Նույն ապրելավայրում կարող են գոյություն ունենալ երկու տեսակներ, որոնք միանգամայն անտարբեր են իար նկատմամբ: Սրանց միչև առկա է     չեզոքությունը՝ նետարալիզմը, օր՝ անտառում ապրող սկյուռը և որմզդեղենը /իշայծյամ/:

Օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները, Չեզոքություն, Մրցակցություն, Սիմբիոզ

Կենսաերկրացենոզներում օրգանիզմների միասնական կյանքը ընթանում է փոխհարաբերությունների 6 հիմնական ձևերով.

  1. փոխշահավետ
    • սիմբիոզ
    • մուտուալիզմ
  2. օգտանեյտրալ /օգտակար / (կոմենսալիզմ)
    • սննդի համար պայքար
    • տարածության համար պայքար
    • սեղանակցություն
  3. օգտավնասակար
    • գիշատչություն
    • մակաբուծություն
    • կիսամակաբուծություն
  4. փոխվնասակար
    • անտագոնիզմ
    • մրցակցություն
  5. չեզոք վնասակար
    • ամենսալիզմ
  6. նեյտրալ (նեյտրալիզմ)

Համակեցություն՝ տարբեր տեսակների (անհատների) համակեցության ձև, երբ երկու օրգանիզմներ (սիմբիոտներ) անմիջական փոխազդեցության մեջ են մանում արտաքին միջավայրի հետ և վերջինիս հետ հարաբերությունների կարգավորումը իրականացնում համատեղ ջանքերով: Տերմինն առաջարկել է գերմանացի բուսաբան Ա. դը Բարին 1879 թ. քարաքոսների համա

Պարտավորված սիմբիոզ՝ սիմբիոզի համակեցության այն ձևն է, երբ հարաբերությունների մեջ գտնվող առանձնյակները կենսաբանորեն չեն կարող գոյատևել առանց միմյանց և պարտավորված մտնում են փոխօգտակար հարաբերությունների մեջ: Վառ օրինակներից է սնկերի և քարաքոսների միջև հարաբերությունների շղթան:

Մայիսյան հերոսամարտեր

Օգտվելով նպաստավոր հանգամանքից՝ մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին) և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով։ Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը՝ Ղարաքիլիսա (Վանաձոր-Ղազախով ռազմավարական ուղղություն վերցրեց դեպի Բաքու։ Հայկական ազգային զորամասերը անկարող էին երկարատև դիմադրություն ցույց տալ զավթիչներին։ Հայ ժողովրդի գլխին նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը։

Թուրքերին դիմակայելու համար կատարվեց հայկական զինված ուժերի վերադասավորում։ Ստեղծվեց Երևանյան զորախումբը, որի հրամանատարն էր գեներալ Մովսես Սիլիկյանը։

Արարատյան դաշտ ներխուժած թուրք ասկյարները (զինվորները) մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ (Արմավիր) գյուղն ու կայարանը։ Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելավ, ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը։

Մայիսի 22-ի վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը։ Սարդարապատի զորաջոկատը, որի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր, հրետանային նախապատրաստությունից հետո անցավ հակահարձակման։ Հայկական զինուժը հուժկու գրոհով հետ վերցրեց թշևամու կողմից մեկ օր առաջ գրաված Սարդարապատը։ Թուրքերը, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները։ Իսկ մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը ջախջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։

Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։ Հարյուրավոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, քաղաքական համոզմունքներից ու տարիքից, ներկայանում էին զորամաս և կամավոր մեկնում ճակատ։ Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, մտնում աշխարհազորայինների շարքերը, փորում խրամատներ։ Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել, մի բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության։ Արարատյան դաշտի ինքնապաշտպանության ոգին Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանն էր (1879-1919թթ.)։ Նրա աննկուն կամքի և հմուտ կազմակերպչական ջանքերի շնորհիվ հայ ժողովուրդը հաղթանակ տոնեց։

Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգընթաց ահեղ մարտեր մղվեցին նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում։ Մայիսի 22-ին թուրքական մի դիվիզիա, գրավելով Սպիտակը, շարժվեց Բաշ-Ապարան՝ նպատակ ունենալով Երևանի վրա գրոհել հյուսիսից, մտնել Արարատյան դաշտ և Սարդարապատի մոտ հայկական զորամասերին հարվածել թիկունքից։ Ստեղծվեց հարվածային խումբ։ Հայկական զորամասը, Դրոյի հմուտ ղեկավարությամբ, ոչ միայն կասեցրեց թուրքերի առաջընթացը, այլև խիզախ հակագրոհով փախուստի մատնեց թշնամուն։ Այդ կռիվներում հայերին օգնում էր Ջահանգիր աղայի քրդական (եզդիական) ջոկատը։

Մայիսի 24-28-ը ահեղ մարտեր տեղի ունեցան Ղարաքիլիսայի մոտ։ Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ։ Չնայած թշնամին ի վերջո գրավեց Ղարաքիլիսան և շարժվեց առաջ, սակայն այնտեղ նույնպես հայերը ցույց տվեցին հիրավի հերոսական դիմադրություն։ Դա խոստովանել է հենց թուրք հրամանատարությունը։ Ղարաքիլիսայի կռիվներում աչքի ընկան սպաներ Ա. Բեյ Մամիկոնյանը, Ն. Ղորղանյանը, Գ. Նժդեհը, մարտերում հերոսաբար զոհվեց կապիտան Գ. Տեր-Մովսիսյանը և ուրիշներ։

Այսպիսով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։ Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախության համար։ Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը։ Մայիսյան հերոսամարտը դարձավ հայոց նոր ժամանակների Ավարայրը, որ իր խաղացած դերով ու նշանակությամբ, հիրավի, հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից է։ Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 17.05-21.05

  1. Ճառագայթաակտիվության պրոցեսում անջատված էներգիան ի՞նչ փոխակերպումների արդյունք է։

Ճառագայթաակտիվության պրոցեսում անջատված էներգիան միջուկի ճեղքման արդյունք է։

  1. Ի՞նչ փոխակերպումներ է տեղի ունենում ճառագայթակտիվ տրոհման պրոցեսում։

Տրոհումը կարող է լինել ինքնաբերաբար (սպոնտան) և հարկադրաբար (այլ մասնիկների՝ հիմնականում նեյտրոնների հետ փախազդեցության արդյունքում)։ Ծանր միջուկների տրոհումը էկզոթերմիկ պրոցես է, որի արդյունքում, ռեակցիայի արգասիքների կինետիկ էներգիայի ինչպես նաև ճառագայթման էներգիայի տեսքով հսկայական էներգիա է անջատվում։ Միջուկների տրոհումը էներգիայի աղբյուր է հանդիսանում միջուկային ռեակտորներում և միջուկային զենքում։

  1. Ի՞նչն է կոչվում կրիտիկակաան զանգված։

Կրիտիկական է կոչվում այն զանգվածը, որի դեպքում ռադիոակտիվ նյութերը ակսում են ճեղքվել։

  1. Ի՞նչ է շղթայական ռեակցիան։

Կրիտիկական է կոչվում այն զանգվածը, որի դեպքում ռադիոակտիվ նյութերը ակսում են ճեղքվել։

  1. Ի՞նչ է միջուկային ռեակտորը։

Միջուկային ռեակտորի մեջ տրոհվում է ուրանը։

  1. Ինչպե՞ս են կառավարում շղթայական ռեակցիան։

Շղթայական ռեակցիան կառավարում են միջուկային ռեակտորում։

  1. Թվարկեք ատոմային էլեկտրակայանի հիմնական մասերը։
  2. Ինչքա՞ն է Հայկական ատոմակայանի հզորությունը։

440ՄՎտ