Գրականություն

04.10.2018
Դասարանում 
Գրականություն 

Կարդում ենք Կոմիտաս
Կոմիտասի մասին. Իսահակյանի հուշերից 

  1. Ի՞նչ է ասում Իսահակյանը

Ա. Հայ ազգային երգի մասին

Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգայիներաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին,քրդականին…

Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալիինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեցհակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդիհոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի,գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշիժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկիշրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

Բ. Կոմիտասի մասին

Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է,հեռավոր առասպել, և նրա կյանքն ուփառապանծ գործը մի չքնաղհրաշապատում:
———
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառհարստությունը:

  1. Բացատրի՛ր բառերը՝  անսպառ-աննվազելի,                փառապանծ-փառքի ու պարծանքի արժանի,        անաղարտ-(փոխաբերական) Մաքուր, վեհ, ազնիվ,         անխոնջ-չհոգնող,                            ակունք-ջրի ակ,                    գեղջուկ-գյուղացի,               ցասում-բարկություն,կատաղություն:

Տնային աշխատանք

Կարդա՛ Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին:

Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ:

Աբրահամ Լինկոլնն ինքնակրթությամբ դարձել է փաստաբան: 1834–41 թթ-ին ընտրվել է Իլինոյս նահանգի օրենսդիր ժողովի, 1847–49 թթ-ին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Երկրում ստրկության վերացման համար պայքարի ընթացքում ձևավորվել են Հանրապետական և Ժողովրդավարական կուսակցությունները: Հանրապետականները դեմ էին ստրկությանը, իսկ ժողովրդավարները դրա ջատագովներն էին: 
1861 թ-ին Լինկոլնն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ: Նա համոզված էր, որ ստրկությունը պետք է վերացնել խաղաղ միջոցներով: Սակայն Հարավի ստրկատեր պլանտատորները, չհանդուրժելով նրա քաղաքականությունը, խռովություն են բարձրացրել և ստեղծել իրենց կառավարությունը: Պառակտումը կանխելու Լինկոլնի փորձը չի հաջողվել: Սկսվել է քառամյա (1861–65 թթ.) քաղաքացիական պատերազմ  կապիտալիստական Հյուսիսի և ստրկատիրական Հարավի միջև: Լինկոլնն իր շուրջն է համախմբել առաջադեմ բոլոր ուժերը: Նրա ջանքերով ընդունվել են օրենքներ, որոնցով վերացվել է ստրկությունը, և չափահաս բոլոր ամերիկացիներին հող ստանալու իրավունք է տրվել: 1863 թ-ի հունվարի 1-ին երկրում պաշտոնապես վերացվել է ստրկությունը: 
1864 թ-ին հյուսիսային նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Լինկոլնը վերընտրվել է, 1865 թ-ի ապրիլի 9-ին Հարավի բանակն անձնատուր է եղել: Հաղթանակից 5 օր անց Լինկոլնը սպանվել է Վաշինգտոնի թատրոններից մեկում՝ երեկոյան ներկայացման ժամանակ` ստրկատերերի գործակալի՝ երիտասարդ դերասան Բուտսի ատրճանակի գնդակից:
Լինկոլնն ամերիկացիների հեղափոխական ավանդների կրողն է: Նրանք այժմ էլ խորին հարգանքով են հիշում իրենց «բարի, հասարակ և արդար» նախագահին: Վաշինգտոնի գեղատեսիլ զբոսայգիներից մեկում կանգնեցվել  է Աբրահամ Լինկոլնի դամբարան-հուշարձանը: Սան Ֆրանցիսկոյում նաև կա Լինկոլնի աթոռ, որին նստեցրել են զորավար Անդրանիկին: Նրա պատկերով թողարկվում է թղթադրամ  (5-դոլարանոց):

 

Ներկայացրեք ձեր մտորումները. Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը:

Ոսուցիչը պետք է լավ վերաբերվի և ժպտա երեխաներին, պետք է հանգիստ խոսի և ընկերոչ պես խոսի: Ինձ համար լավ ուսուցիչը այն ուսուչիցն է, ով երեխաների հետ հանգիստ է, այլ ոչ թե, հարվածի, դուրս հանի, կամ բխավի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s