Հայոց լեզու

09.10.2018
Դասարանում 
Քննարկում. Աբրահամ Լինկոլնի նամակը իր որդու ուսուցչին:
Քննարկել արտահայտած մտքերը:
Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը:

Չարենց
Զարմանալի աշուն
Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…
Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
1.Բացատրի՛ր բառերը՝ կորովի, մարտակոչ, շեփոր, մուժ, գուժել:
2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշնանը:
4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:
5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի:
6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:
7. Ընդգծված հանգավոր բառերով հորինի՛ր նոր բանաստեղծություն և տեղադրի՛ր բլոգումդ:

Տնային աշխատանք

Կարդա՛ Նար-Դոսի ,,Ես,, պատմվածքը:

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր բառերը՝ սկեպտիկ, նորաբողբոջ, կենսաթրթիռ, կարեվեր, անարգել, անհագուրդ, կայծակնահար:
  2. Բացատրի՛ր լակոնական հեռագիր արտահայտությունը, ո՞րն է լակոնիկ ոճը: Ստեղծագործական աշխատանք՝ ներկայացնել առօրյա որևէ դեպք, իրադարձություն լակոնիկ ոճով:
  3. Տղային  Ա. բնութագրի՛ր, Բ. մեղադրի՛ր, Գ. արդարացրու:
  4. Աղջկան  Ա. մեղադրի՛ր, Բ. արդարացրու. Գ. բնութագրի՛ր:
  5. Ո՞վ է մեղավոր տղայի այդ վիճակի համար.

Ա. տղայի կարծիքով

Բ. քո կարծիքով:

  1. Օգտագործելով պատմվածքի բառերը՝ նկարագրի՛ր աղջկան:
  2. Քննարկիր հըատվածները՝
  3. Ուսկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճանությունից դուրս, որոնել իմէության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այդ աստիճան ընկնեի, եթե անկմանս սաղմերըչկրեի ինքս իմ մեջ։ Բայց որո՞նք էին այդ սաղմերը, որտեղի՞ց էին ընկել իմ մեջ, ի՞նչ էր նրանցարմատը
  4. Եվիմ ամբողջ տրագեդիան այն էր, որ ես լիովին զգում ու գիտակցում էի այդ սոսկալիանկումը, բայց ելնել այդ տիղմից անզոր էի. ճահիճն արդեն ինձ շատ էր ծծել իր խորքը։ Եվ միանգամ, որ խաչ էի քաշել ինձ վրա, հարություն առնելու այլևս անկարող էի զգում ինձ։

 

  1. «Եսչկամ,թող ինձ հետ նա էլ չինի»,— ասացի ես ու մի օր վեր կացա, թողի համալսարաննէլ, դիսերտացիան էլ, ամեն բան և եկա վճիռս իրագործելու։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s