Վիլյամ Սարոյան «Գրողի խոստովանություն»

Վիլյամ Սարոյան - Wikiwand

Ինձ թվում է, որ առանձնացրածս տողերից, հասկացաք, որ գրածը հավանել եմ, իհարկե բացառույուն եմ անում այն, որ մի քանի բառային փոփոխությամբ ավելի համաձայն կլինեի, բայց ամեն մեկն ունի իր մտածելակերպը և առավելևս Վիլյամ Սարոյանին փորձել ուղղել կամ ասել, որ «մի քանի բառ» կփոփոխեի, կարծում եմ, որ ճիշտ չի լինի: Իսկ ընդանուր, այո շատ լավ գիր էր, շատ լավ խոստովանություն: «Խոստովանության» մեջ մեկ թեմա չէ, այլ մեկից անցում երկրորդին, ինչը շատ լավ անցումներ էին: Վիլյամ Սարոյանի խոստովանությունը, վստահություն է ներշնչում: Այնտեղ ասվում է, որ պետք է համառորեն առաջ գնաս, ինչը քեզ կտանի որևէ արդյունքի: Պետք է երազես և գնաս, հասնես երազանքներիտ: Ազատ խոսես, գրես, ազատ լինես, բղավես, սիրես քեզ և քո խոսքը: Չվախենաս քննադատություններից կամ նրանցից ովքեր համաձայն չեն քեզ հետ: Գրողին պարտավոր չեն միշտ հասկանալ, ընդունել: Իսկ ես..ինչքան էլ խոսեմ ազատ գրելուց, ազատ լինելուց, ազատությունից, բղավելուց, ասեմ, որ այդքան էլ ազատներից չեմ:

Ինձ դուր եկած մի քանի տող.

  •  Այդ անբարյացակամությունը փոքր-ինչ նվազեցնելու համար խելամտությունը պետք է ուղեկցվի հումորով, որից միշտ ծնվել է ժամանակի լավագույնը: Առանց ժըպտալու պարզապես չի կարելի հայհոյել մարդկային ցեղին: Գուցե անհրաժեշտ է հայհոյել, և հայհոյանքը տվյալ պահին գուցե դիպուկ լինի, բայց եթե միաժամանակ չես ժպտում, կոպիտ սխալ ես թույլ տալիս, որը վերացնում է հայհոյանքի օգտակարությունը, քանի որ առանց հումորի հույս չկա, իսկ մարդը չի կարող ապրել առանց հույսի այնպես, ինչպես չի կարող ապրել առանց ոտքի տակի հողի:
  •  Կյանքն է իշխում աշխարհին. անանձնական և ազատ կյանքը: Ամեն օր անանուն ապրողները պատմում են իրենց պատմությունները կոչումով գրողների և դիլետանտների օգնությամբ, բայց ամենամեծ պատմություն պատմողը ժամանակը, փոփոխությունը կամ մահն է: Սակայն մահը ո’չ մեր կործանումն է, ո’չ էլ` թշնամին: Ծննդյան կողքին մահը մեր լավագույն նվերն է, իսկ ճշմարտության կողքին` լավագույն բարեկամը:
  • գրողական կյանքիս սկզբի առթիվ` որպես իմ կենսաժամանակի զորություն, որպես իմ անանուն «ես»-ի, ինչպես և ցանկացած մեկի ու այլոց օգտին քվեարկող ներկայացուցիչ, նրանց օգտին, ում ձգտումները հար և նման են իմ ձգտումներին. ապրել ստեղծագործաբար, ապրել պատվավոր, որքան հնարավոր է` չվիրավորել որևէ մեկին, բավականություն ստանալ մահկանացու լինելուց, չերկնչել ո’չ մահից, ո’չ անմահությունից, անխելքներին ու ձախողակներին նույնիսկ ավելի փայփայել, քան իմաստուններին ու սրբերին, քանի որ նրանք բազում են, հավատալ, հուսալ, աշխատել և այդ ամենն անել հումորով:
  • Ասել «այո», «ոչ» չասել:
  • ամեն մարդ հավանական գրող է, և այն գրողը, ով գրող է, ո’չ խորհրդի կարիք ունի, ո’չ էլ փնտրում է:
  • Գրողը հոգևոր անարխիստ է, ինչպես և ամեն մարդ` իր հոգու խորքում: Նա դժգոհ է ամենքից ու ամեն ինչից: Գրողը բոլորի լավագույն բարեկամն է և միակ ճշմարիտ թըշնամին` լավ ու մեծ թշնամին: Գրողը ո’չ քայլում է ամբոխի հետ, ո’չ էլ` հրճվում: Այն գրողը, ով գրող է, խռովարար է ու երբեք չի դադարում այդպիսին լինել: Նա չի հարմարվում այն պարզ պատճառով, քանի որ դեռ չկա մի բան, որին արժե հարմարվել: Երբ մի բան կա, որին կիսով չափ արժե հարմարվել, նա դրան էլ չի հարմարվի, կիսով չափ էլ չի հարմարվի: Նա նույնիսկ չի հանգստանա կամ քնի, ինչպես մյուս մարդիկ են հանգստանում կամ քնում: Երբ նա մեռնի, հավանաբար մեռած կլինի այնպես, ինչպես մյուսները, բայց քանի դեռ ողջ է, ողջ է այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք, նույնիսկ ո’չ այնպես, ինչպես ուրիշ մի գրող: Այն գրողը, ով գրող է, նաև անխելք է: Նա այն մարդն է, ում այս աշխարհում ամենահեշտն է նվաստացնել, ծաղրել, վանել ու արհամարհել. և դա հենց այն է, ինչ պետք է լինի: Նա նաև խենթ է, չափավոր խենթ, բայց ավելի ողջամիտ է, քան մյուսները, օժտված է լավագույն ողջամտությամբ, միակ ողջամտությամբ, որի համար արժե անհանգստանալ. ազատ մարդու աշխույժ, ստեղծագործական, խոցելի, հերոսական, չահաբեկվող, ամբարտավան ողջամտությունը: Ես գրող եմ, ով գրող է, ինչպես եղել եմ քսան տարի և ակնկալում եմ լինել քսանից ավելի տարիներ: Ես եկել եմ այստեղ, որ մնամ, ինչպես բոլոր մյուս մարդիկ: Ոչ մեկը որևէ պայթուցիկ նյութ չի օգտագործի մյուսի նկատմամբ: Սա իմանալով, հավատալով սրան` այն գրողը, ով գրող է, չի ծրագրում իր առողջությանը հոգ տանել հետևողականորեն, բայց ծրագրում է գրել իր գրելիքը ավելի ու ավելի նպատակադիր խելամտությամբ, հումորով ու սիրով: Ես հպարտանում եմ իմ քսան տարիներով, որքան կարելի է` անզարդարուն: Ես հպարտ եմ, որ գրող եմ, այն գրողը, որ ե’ս եմ, և ինձ համար կարևոր չէ, թե մյուսները ինչով են հպարտանում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s