Մայրենի

24.11.2017

Ավետիք Իսահակյան՝ Ամենապիտանի բանը։

1. Փակագծում տրված րայերը գրի՛ր եզակի կամ հոգնակի ձևով:

Փղի համար կնճիթը շատ կարևոր է: Նա դրանով է ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում է՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» են չարաճճի ձագուկին, որր սովորաբար փոքր ավտոբուսի չափի են լինում:

Երբ փիղն ընկնում է փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում են կնճիթներն ու նրան օգնում են: Փիղն առանց կնճիթի չի կարող ապրել, բայց աֆրիկական սավաննաներում հանդիպել են կնճիթից զրկված փղեր: Նշանակում է՝ ընկերներն են կերակրել: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում:

Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն են անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք են անում ու կատարում մարդկանց հանձնարարությունները,այլև որպես հոգատար դայակներ խնամում են երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող են նույն փղի «սաները» լինել, չէ՞ որ փղերը երկար են ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

2. Աշնան ընթացքում քեզ հետ պատահած ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմի՛ր ու պատմությունդ վերնագրի՛ր(եթե չի եղել հետաքրքիր դեպք, աշնանային մի գեղեցիկ օր նկարագրիր):

3.Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններն ուղղի´ր:

Ներեցեք, որ սպասեցնել տվեցի:

Երկրաչափությունը դա առանձին գիտություն է:

Քանիցս անգամ խոսվել է այդ մասին:

Բամիցս անգամ զգուշացրել եմ քեզ:

Մանրամասն պատմի՛ր քո կյանքիդ կարևոր օրերից մեկի մասին։

Оставьте комментарий