Ճամփորդություն

                   42814499_911968995657187_4997089978111492096_n.jpg  42770265_911958628991557_4959417501403316224_n.jpg

 

Ամենասկզբում այցելեցինք Արենի գյուղ, եկեղեցի, որտեղ անցկացրեցինք առավոտյան ընդհանուր պարապմունք՝ այնտեղ հավաքված երեխաների և մեծահասակների հետ: Մտանք եկեղեցի, երգեցինք, շարժվեցինք առաջ:

Դե պետք էր նախաճաշել, գնացինք Արփա գետի ափ, գցեցինք մեր բերած  ծածկոցը և նստեցինք,  սկսեցինք հանել ուտելիքները, հյուրասիրել, հյուրասիրվել և ուտել:

 

Այնուհետև հավաքեցինք և ճանապարհը շարունակեցինք դեպի Եղեգնաձորի սբ. Սարգիս եկեղեցի:

42881004_272676883646933_8155698254319714304_n.jpg

Եղեգնաձորում նույնպես երգեցինք, լսեցինք փոքրերի երգչախմբին, լսեցինք տեր հայրին,  մտանք եկեղեցի, ներսում լսեցինք երգչախմբի տնօրենի երգելը, երաժշտության ուսուցիչների հետ միասին երգեցինք եկեղեցական երգեր:

42823490_911983302322423_1463427269077762048_n       42860134_911983312322422_4151527564545884160_n               42846637_911983718989048_8657524427912642560_n

42797559_911983765655710_490185051284176896_n.jpg      Կար մի աղջիկ՝ Քրիստինե անունով, ով այդ երգչախմբից էր և շատ գեղեցիկ էր երգում, նա միայնակ ելույթ ունեցավ:

42756569_911978468989573_5845741770243047424_n.jpg       42773808_911978662322887_2853942417424384000_n.jpg

Դրանից քիչ անց, առանց Տիարի, մի մեծ խմբով բարձրացանք եկեղեցուց մի փոքր վերև, այնտեղ ևս երգեցինք և իջանք քաղաքի կենտրոն, որպեսզի շարունակենք ճանապարհը դեպի Եղեգնաձորի երաժշտական դպրոց: Քայլեցինք Եղեգնաձորով:

 

Երաժշտական դպրոցի մոտ նույնպես պարեցինք, ես տեսա, թե ինչպես մի աղջիկ նվագում էր իմ սիրած գործիքներից մեկով՝ ֆլեյտայով:

 

Երաժշտական դպրոցից հետո մի խումբը մնաց, որպիեսզի գիշերի, իսկ մյուսը գնաց դեպի Նորավանք, Զանգակատուն: Ես այնտեղ երկու տարի առաջ եմ եղել: Այնտեղ մի փոս կար, որը չէի իջել, քանի որ այն ժամանակ փոքրիկ էի: Բայց այս անգամ իջա, այդ փոսը շատ փոքր էր, այնտեղ կային վառված մոմեր:

Քանի որ պետք էր շուտ վերադառնալ, մենք ընդամենը 30 րոպե ունեինք, այդ պատճառով շուտ նկարվեցինք և երգեցինք եկեղեցում: Նստեցինք և շարժվեցինք: Ճանապարհին ընկեր Աննան՝ մեր երգի ուսուցչուհին ասաց, որ այստեղ 50 մետրանոց միջնադարյան մատուռ կա՝ սուրբ ջրհորով: Այն մի բլրի վրա էր, ստիպված էինք բարձրանալ: Տեղը քիչ էր,  քիչ-քիչ էինք մտնում: Ջուր խմեցինք, լցրեցինք ջուր և իջանք, այդ ջրից կար մի փոքր ներքև, բայց այդտեղ մարդիկ իրենց ոտքերն էին դնում:

Դե իսկ ամենավերջում գնացինք դեպի Պարույր Սևակի տուն-թանգարան: Այնտեղ նույնպես երգեցինք, տեսանք նրա շիրիմը, շիրիմի շուրջ երգեցինք և վերադարձանք: Մեր ավտոբուսի Գոռը, Պարույր Սևակի տուն- թանգարանի դիմացից գտել էր խխունջ, որը հետաքրքիր էր ուսումնասիրել: Վերջում ուրախ և լավ լիցքերով վերադարձա իմ սիրելի Երևան:

img_4503

 

 

Оставьте комментарий