Հայոց լեզու

05.11.2018
Դասարանում 
Սեբաստացու օրեր. կրթահամալիր տոն

  • Ռադիոնյութ. Ի՞նչ գիտենք կրթահամալիրի մասին, ինչո՞ւ է այն կոչվում Սեբաստացու անունով:
  • Ի՞նչ կպատմեմ իմ կրթահամալիրի մասին: Քննարկում, ռադիոնյութի պատրաստում:

Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, արդեն՝ 3 տարի: Այն ունի 7-8 մասնաճյուղ: Մեր դպրոցում՝ կրթահամալիրում, սովորում են համակարգիչներով: Գրում են նամակներ էլեկտրոնային փոստերին, իսկ նյութերը դնում բլոգում: Մեր դպրոցում ուզում են սովորել շատերը: Մենք ունենք ազատ հագուստ, իսկ մեզ բերում են մեր կրթահամալիրի տրանսպորտները: Ունենք նախագծային շաբաթներ, տոներ: Մենք ունենում ենք շատ հյուրեր: Մենք գնում ենք տարբեր ճամփորդությունների:

1.Երկու տեքստ ստացի՛ր` կետերի փոխարեն գրելով տրված հոմանիշներից նախ`առաջինը, հետո՝  երկրորդը, և համեմատի՛ր տեքստերը:

«Նավերն այրել»…(նշանակում է, ասել է թե) կտրել…(նահանջի, փախուստի) ճանապարհը,անցյալից հրաժարվել: Պլուտարքոսը պատմում է, որ Տրոյայի կործանումից հետոտղամարդիկ որոշում են…(լքել, թողնել) քաղաքն ու նավերով…(ճողոպրել,փախչել): Տրոյայիկանայք…(այրում, վառում) են նավերը,…(որպեսզի, որ)…(կանգնեցնեն, խափանեն) իրենցամուսինների …(նահանջը, փախուստը):

2.Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:

Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները հսկայական գումար հատկացրին ևկենդանիների համար հարմար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որճանպարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքենայի զոհ չդառնան: 

Տնային աշխատանք

1.Խաղողագործություն, գինեգործություն: Ինչպե՞ս են գինի պատրաստում:  Խաղողագործության հմտություններ, տեխնիկա: Հարցազրույցներ բարեկամներից, ընկերներից, ծանոթներից…

Գինեգործությունը խաղողից գինի ստանալու պրոցեսների ամբողջությունն է, որը սկսվում է խաղողի սելեկցիայով և ավարտվում գինու շշալցմամբ։ Գինեգործության և խաղողի մասին գիտությունը կոչվում է էնոլոգիա։ Մարդը, ով զբաղվում է գինեգործությամբ, կոչվում է գինեգործ։

Կա առաջնային և երկրորդային գինեգործություն։ Առաջնային գինեգործության հիմնական պրոցեսը սպիրտային խմորումն է, երբ քաղցուին ավելացնում են խմորասնկերի մաքուր կուլտուրա (2-3%), խմորումը կարող է ընթանալ նաև խաղողի մեջ պարունակվող բնական խմորասնկերով։ Խաղողի քաղցուի շաքարի խմորման հետևանքով առաջանում են էթիլ սպիրտ և ածխաթթու գազ, ինչպես նաև՝ խմորման երկրորդային նյութեր։ Անապակ գինիներ պատրաստելու համար քաղցուն ենթարկում են լիակատար խմորման, իսկ կիսաքաղցր, թունդ և աղանդերային գինիներ ստանալու համար՝ մասնակի խմորման։

Խմորումն ավարտվելուց հետո գինենյութի խնամքի ամենակարևոր պայմաններից է ամանը գինենյութով լիքը պահելը։ Սեղանի սպիտակ գինի ստանում են սպիտակ, վարդագույն, ինչպես նաև կարմիր և սև խաղողից՝ «սպիտակ» եղանակով վերամշակելով։

  1. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:

Հայրապետ-Նախահայր, դիմադիր-դիմահարդար, խաչակնքել-խաչբառ, ծանրակշիռ-ծանրամարտ, գլխարկ-գլուխկոտրուկ, զվարթաբան-զվարթնոց,ձայնասփյուռ-ձայնարկություն, լուսապսակ-պսակադրություն, աստղագուշակ-աստղագետ, մեղմաշունչ-շնչահեղձ, կանխավճար-կանխագետ, բարետես-բարեբախտ, ժպտալից-ժպտագրավ:

Կարդա՛ 

Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ուհարստացնում է խոսքը: Դրանց տեղին գործածությունը նաև արտահայտում է խոսողիվերաբերմունքը հաղորդող մտքի նկատմամբ: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում էբառերով, խոսքում շատ կարևոր է բառի ընտրությունը:

Оставьте комментарий