Գրականություն

06.11.2018
Դասարանում 
,,Լռություն,, պատմվածքի քննարկում
Բացատրի՛ր վերնագիրը:
Քննարկիր հատվածները:
1. Գիտե՞ք ինչն ինձ էդքան գրավեց բոքսում: Խորության ընկալումը: Կարծում եմ ինձ հենց էդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես էդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդն անվերջ չի կարող հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը էդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է: Երբեմն, ռինգում, ձեռնոցները հագիս կանգնած, կարծես մի անհուն ջրհորում լինեմ՝ էնքան անհուն, որ ոչ ոք չի երևում, նույնիսկ՝ ինքս: Ու էդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ: Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ: «Միայնություն» ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ: Լինում է սիրտդ ճմլող, հոգեմաշ միայնություն, լինում է և՝ այլ: Եվ որպեսզի հասնես դրան՝ պետք է մեծ եռանդով հղկես մարմինդ: Ոչինչ հենց էնպես չի տրվում: Սա էն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ:
2. Իրականում ամենասարսափելին ամբոխն է, որը հալած յուղի տեղ է ընդունում Աոկիի նմանների հրամցրած սուտը: Ոչինչ չի առաջարկում, ոչինչ չի հասկանում, միայն ենթարկվում է իր հոտային բնազդին ու պարում ուրիշի գեղեցիկ հնչող ու հեշտ մարսելի երգի տակ: Նրանք մի նշույլ անգամ չեն էլ կասկածում, որ կարող են սխալված լինել. նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան անհիմն ու անդառնալի կարող են վնասել ուրիշին: Իրենց արարքների համար նրանց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկելու: Սարսափելին ամբոխն է: Ես երազում ամբոխ եմ տեսնում ու համատարած լռություն: Այդ մարդիկ դեմքեր չունեն, միայն լռությունն է սառը ջրի պես ողողում ու ամեն ինչ լուծում իր մեջ: Ու ինչքան էլ ճչամ` լռության մեջ լուծվելով, մեկ է ոչ ոք ինձ չի լսում:

Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, հիմնավորիր կարծիքդ:  Աշխատել գրավոր և տեղադրել բլոգում:

Լռություն ստեղծագործության ասելիքը, իմ կարծիքով այն է որ, պետք է քեզնից թույլերին գնահատել և չմտածել որ դու ես ամենան, քո մասին բարձր կարծիք չունենաս:
Տնային աշխատանք
Կարդա պատմվածքը և գրավոր վերլուծի՛ր: 

Գրավոր մեկնաբանիր այս հատվածը (վերցված է ,,Լռություն,, պատմվածքից)

Իրականում ամենասարսափելին ամբոխն է, որը հալած յուղի տեղ է ընդունում Աոկիի նմանների հրամցրած սուտը: Ոչինչ չի առաջարկում, ոչինչ չի հասկանում, միայն ենթարկվում է իր հոտային բնազդին ու պարում ուրիշի գեղեցիկ հնչող ու հեշտ մարսելի երգի տակ: Նրանք մի նշույլ անգամ չեն էլ կասկածում, որ կարող են սխալված լինել. նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան անհիմն ու անդառնալի կարող են վնասել ուրիշին: Իրենց արարքների համար նրանց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկելու: Սարսափելին ամբոխն է:

Այստեղ ասվում է որ, ամենասարսափելին ամբոխն է՝ մարդկանց կույտը, շրջապատող մարդիք, նրանք կարող են տխրություն և հիասթափություն  պարգևել: Թե որքան անհիմն ու անդառնալի կարող են վնասել, իրենց արարքների համար նրանց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկելու:

Оставьте комментарий