Ամառային ճամբար 04.06.19

Այսօր շատ ավելի հետաքրքիր անցավ, քան ես էի պատկերացնում: Ընկեր Սիրուշի հետ մեր խմբից երկու հոգի գնացին և գնեցին` միջին չափսի Իշխան: Մնացած տնտեսական պարագաները, ինչ պետք էր մենք էինք բերել: Սկսեցինք ուսումնասիրեցինք ձկան արտաքին մասը, ոսկրային թեփուկները, խռիկները, լորձը, Մեջքի և ենթապոչային լողակները: Խոսեցինք նրանց և նրանց նշանակության մասին:

Դե դրանից հետո մեր անցյալ շաբաթվա բռնած և չորացրած թիթռներից ամենակայուն վիճակում գտնվող թիթեռին քորոցով ամրացրեցինք ժամացույցի շրջանակին (քանի որ, մենք չունեինք նկարի շրջանակ) և կախեցինք կենսաբանության դասարանում: Նաև մենք բերել էինք թևավոր միջատ: Նրան նույնպես չորացրեց ընկեր Սիրուշը ֆորմալդեհիդի լուծույթով, որպեսզի մեզ վնաս չտանք, այդ թունավոր օդը շնչելով: Ընկեր Սիրուշը բամբակը ֆորմալդեհիդով թրջեց, գցեց այն թուփի մեջ, որտեղ թևավոր միջատն էր: Նա մոտեցավ մանբակին քաշեց հոտը, և միանգամից անզգայացավ: Նրան նույնպես դրեցինք շրջանակի մեջ, և կախեցինք կենսաբանության դասարանում:

Оставьте комментарий