Ես և Հոգեբանի ակումբը

Հոգեբանի ակումբ: Մի ակումբի անվանում, որի մասին առաջին անգամ լսելիս, ընկերներս, ծանոթներս կամ հարազատներս մտածում են, թե այն հոգեբանական ակումբներից է, որտեղ հավաքվում են, շրջան կազմում, ասում իրենց պրոբլեմների մասին և հետո ծափահարում: Ոչ, դե իհարկե ինքս վատ բան չունեմ այդ ակումբների նկատմամբ: Իսկ ինձ շրջապատող մարդկանց մեծամասնությունը գաղափար չունեն թե ինչպիսի հետաքրքիր միջավայր, մթնոլորտ է այնտեղ տիրում: Դրական լիցքեր, ահա թե ինչ կստանաս այնտեղ գտնվելով և շփվելով այդ ակումբի անդամների հետ: Քննարկում ենք ամեն թեմա, ամեն հոգեբանական տերմին, ամեն ամեն բան, ինչը կարող է անհանգստացնել և ինչու չէ հետաքրքրել ցանկացածիս: Այս պահի դրությամբ ակումբում նոր մարդ չկա, իսկ անգամ եթե լինի էլ արդեն դասի վերջում այն կդառնա ակումբի մի մասնիկը: Ակումբին եմ միացել ակումբի ստեղծումից, առաջին դասերից: Դե ակումբի առաջին դասը եղել է` 24.02.2020 թ., իսկ ես միացել եմ մոտ երկրորդ կամ երրորդ դասից: Սկզբում ակումբը երկու խումբ ուներ: Դե այսինքն, երեքշաբթի օրը մեկ խումբ էր, չորեքշաբթի օրը մեկ այլ խումբ: Ակումբի մասին իմացել էինք ես և ընկերուհիս` ով նույնպես հետաքրքրված էր ակումբով և ակումբի անելիքներով, միարժամանակ, ցանկությունը և հետաքրքրությունը շատ էր, և մենք` միջին դպրոցի սովորողները, մոտեցանք միջին դպրոցի ղեկավարին` Միսս Բուշին, Ընկեր Լուսինեին, որպեսզի հետաքրքրվենք ակումբով..Ընկեր Լուսինեն մեծ սիրով մեզ լսեց և արագ նամակ ուղարկեց ընկեր Սուսաննային, ցանկություն հայտնելով որպեսզի միյանանք նրանց ակումբին: Երևի հաջորդ օրը նամակ ստացանք ընկեր Լուսինեից, թե բա գնացեք ակումբի դասերին այս-այս օրը, այս-այս ժամին, ընկեր Սուսաննան ձեզ կսպասի: Սկզբում ուրախացա, ընկերուհիս նույնպես, սակայն սկսեցինք պատկերացումներ կազմել հոգեբանություն դասավանդողի մասին, տվյալ դեպքում`ընկեր Սուսաննայի: Հենց եկավ այդ օրը, երբ մոտեցանք դռանը, որը ըստ մեր դպրոցին իհարկե թափանցում էր: Մտանք ներս: Ու ես խաղախություն զգացի: Տարօրինակ զգացողություներ որոնք կնախընտրեմ պահել ինձ, կամել հետո անձամբ ասել ընկեր Սուսաննային: Ինչպես և ասացի, պարապմունքներն անցկացվում էին երկու խմբերով, որտեղ ընդգրկված էին ավագ դպրոցի 9-11-րդ դասարանցիները, ուստի երկու խմբերի հետ էլ անցկացվում էին նախօրոք նախատեսված, քննարկվող թեմաներն ու հոգեբանական այլ աշխատանքները: Առաջին հանդիպումը կազմակերպվել էր ծանոթացում միմյանց հետ հոգեբանական խաղի միջոցով, այնուհետև որպես դասի թեմա ներկայացվեց հոգեբանության գիտության մասին, հոգեբանության սիմվոլի և դրա ծագման մասին, թե ի՞նչ է ուսումնասիրում հոգեբանությունը, ի՞նչ բնագավառներ ունի այն և ըստ համապատասխան բնագավառների, մասնագիտական ուղղվածության ճյուղերի ի՞նչ հաստատություններում են աշխատում հոգեբանները: Ինձ հենց առաջին դասից հետաքրքրեց. թե ակումբը, թե թեմաները, թե ակումբի մարդիկ, և թե ընկեր Սուսաննան… Անձամբ ունեի և մինչ այսօր ունեմ այդպիսի մի հատկություն, սիրում եմ հետևել մարդկանց պահվածքին, մտքերի շարադրմանը, պահելաձևին, անգամ այն վերաբերմունքին թե կյանքի և թե խնդիրների վերաբերյալ: Դե սկզբում ասել էի որ ակումբում երկու խումբ էր, որոնք շատ ու շատ պատանի-մարդկանցով լիքն էր, այդ իսկ պատճառով, կարծում եմ երկու խումբ էինք դարձել, այն քչացավ, դուրս եկան շատերը, մոռացան և խումբը դարձավ միայն մեկը, որը չի քանդվում, և հիմա խմբի մարդիկ չեն պատրաստվում լքել այն: Ակումբը այս պահին ինձ մի ուրիշ կերպ է օգնում: Ակումբում, սկսեցինք նաև այս վերջերս քննարկել ակումբի անդամների (դեռևս մեկի, կամ երկուսի) որոշ խնդիրներ, օգնելով և նրան-հսկանալ, և ինքներս մեզ օգնել, քննարկելով այդ խնդիրների մեջ թաքնված շատ այլ խորը կետեր: Ակումբի աղջիկների հետ(այո-այո, ակումբում մնացել են միայն աղջիկները), անգամ զրուցում է ընկեր Սուսաննան առանձին եթե կարիք է ունենում այդ մեկը, և ցանկանում է իր մտքերը միարժամանակ կիսել և չհրապարակել: Ընկեր Սուսաննան, ինձ մոտ ուրիշ զգացողություններ է արդնացրել, և իր էություն ինձ համար այլ է, ինչպես որ նշել էի վերևում: Չեմ զանկանում ծավալվել այդ մասին խոսելով: Չմոռանամ ասել, որ անգամ Կորոնավիրուսի ընթացքում, անցանք հեռավար-առցանց քննարկումների, հախթահարեցինք նաև այդ շրջանի ստրեսը:

Այս ընդացքում, հոգեբանի ակումբում քննարկել ենք այնքնան բան: Մի քանիսը երևի նշեմ.

  1. Հոգեբանությունը որպես գիտություն
  2. Հոգեկանի կառուցվածքը
  3. Անձի պաշտպանական մեխանիզմներ
  4. Խառնվածք
  5. Հաղորդակցում. Հաղորդակցման դժվարություններ
  6. Մարմնի լեզուն
  7. Սթրես
  8. Երազներ
  9. Տագնապ ելույթից առաջ. Ինչպե՞ս հաղթահարել
  10. Ֆոբիաներ
  11. Միջանձնային հարաբերություններ
  12. Էմպաթիա
  13. Առաջին տպավորության մասին
  14. Դեպրեսիա
  15. Ձեռագրաբանություն
  16. … + սովորողների կողմից առաջարկվող թեմաներ

Արել ենք հետաքրքիր թեստեր, խաղացել ենք հոգեբանական խաղեր և ոչ միայն, կատարել ենք սրտի քարտեզագրում, նկարել ենք, ամենա կարևորը-ծիծաղել և ստացել ենք այնպիսի գիտելիքներ որոնք ես մոռանալ չեմ կարող, նրանք ինձ շատ են պետք եկել: Աննկարագրելի զգացողություններ, հետաքրքիր քննարկումներ, ծանոթություներ…Չէ անկեղծ շատ ծիծաղել ենք: Այս ակումբը այն ակումբն է, որ ինչքան էլ բացակայես, միևնույն է կգաս, քանի որ կզգաս կարիքը այդ ակումբի…

Оставьте комментарий