Հայոց լեզու

21.02.2020
Փետրվարի 21_ը՝ Մայրենի լեզվի օր. նախագիծ

  • Ժարգոնային բառեր իմ միջավայրում.ուսումնասիրել, ներկայացնել
  • Իմ բարբառը, ներկայացնել որևէ բարբառ, որով խոսում եք դուք կամ ձեր ընտանիքի անդամներից մեկը . նախընտրելի է այդ բարբառով որևէ ձայնագրության ներկայացում
  • Որևէ բարբառով հեքիաթի կամ պատմության ձայնագրում կամ տեսագրում 
  • Մաքրամոլությո՞ւն, թե՞ ծիծաղելի բառեր, բերել օրինակներ, ներկայացնել կարծիք
  • Լոռու բարբառը Թումանյանի ,,Արջաորս,, պատմվածքում

Հիմի մի աշունքվա գիշեր, նիստը արել , դափի դռանը, ոտներն էրում է, պկու եմ ածում, մի բայաթի է վեր քաշել, հրե մի մարդ է գալի վերի կռնիցը, մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ, ամա ես էլ լսել եմ, մարդի նման է գալի, մարդ ըլի: էս օքմին չի, թե` բո՛հ, չէ չէ պոզեր, կողքըհան մոտենում է, ձեռներիս էլ հրացան չկա: առաջի երկու ոտը վեր դրավ, հրես հա՛, ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, հաստլիկ մերուն, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի: Վազ տվինք փոսերի վրա: Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում. առաջներս խտըտած ձորն է ընկնում, նեղացրինք, թող արավ, փախավ, առավոտը ասի խոզի կշտին կաց, տանիցը, կշտին կացավ, վեր կալա եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, լավ մոշուտ պատահեց, ասի մի քիչ մոշ ուտեմ, մոշենու տակիցը մինը ֆրթացրեց, դու մի ասիլ, հրացանիս լուլիցը բռնեց, հենց անեմ ծերը վրեն ընկնի, ծուխը փորն անեմ, թողնում չի, թանթլիկը բերավ ուսովս պատ տվավ, փորին դեմ առավ, բանը պրծավ, վերի ոտը քաշեցի՝ չրթկացրի, տրաքեց ոչ, մտիկ տամ, վեր է ընկել, եղավ ոչ, մին էլ տեսա, մեջքին տվավ էլի, մի գնդակ ըլի, ամա ի՜նչ, նրա մեջքին տված, փահլևան, աչք աչքի ենք գցել, կում արավ, մարդի պես, ետնուց էլ թանթլիկով մի թունդ ապտակ հասցրեց, էլ ազատվելու դուռը չկա, ես առաջուց երեսիս վրա վեր ընկնեմ, փչացնի ոչ, տակին վեր ընկա, օգուտ չի անում, դու մի ասիլ, մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեց, հուպ տվավ թե չանչեց, էլ գիտեմ ոչ` ինչ արավ, հիմի տակին երեսս բռնած միտք եմ անում, շունչ կա, քոթքաթաղ է անում, գլուխը բերավ գլխիս վրա դրավ, շունչը իրեն քաշեց, ականջ դրավ, ինձ թող արավ, աչքս ծերպ արի, ասի՝ մտիկ անեմ, բերավ վրես ածավ, դրավ, շլինքիս վրա դրավ, էլ ետ գնաց, ցըցչորի կար, տակին շունչս կկտրի, քանի ուշքը քոթուկումն է, մոտիկ մամխուտը, տապ արի, մտիկ եմ անում, խտըտեց, բերավ, տակին մտիկ արավ, չորս կուռը մտիկ արավ, թքոտում է, արջը գալիս չի, մտիցս ընկել է, ձեռը վեր կալ, վեր կալա, կաթոցի ժամանակն է, գտա ոչ, հեռանա ոչ, ներքևեմ մոշուտների վրա, հետքը առաջիս, որ սրանում մեղր կա, վերև մտիկ տամ, ճանճը արկանոցից բանում է, իրեն գտնեմ էլ ոչ, մորմոնջաբուն է քանդել, հրես տակին տանձ է ուտում, կռանը մի տանձ է կաթում, հրացանն երեսս կալա, պըտիտ եկավ, ասի` բաս սրա բանը խարաբ է, էլ ապրիլ չի, ետևիցը գնամ, ինչ նա դենը գնաց, էլ գիտեմ ոչ ինչ եղավ, շատ ուրուր պըտիտ եկավ:

  • Բառապաշարի շերտը. ուսումնասիրություն

Հայերենի բառապաշարըլեզվի մեջ մտնող բոլոր բառերի ամբողջությունն է։ Հայերենի բառերի քանակը հատում է 350 հազարի սահմանը։

Բառապաշարը պատմական կարգ է, և լեզվի զարգացման ընթացքում այն անընդհատ փոփոխվում է, զարգանում։ Ժամանակակից հայերենի բառապաշարի զարգացումն իրականանում է տարբեր ուղիներով։ Դրանցից են բառաբարդումըածանցումը, ինչպես նախ փոխառությունները։

Բովանդակություն

Ժամանակակից հայերենի բառապաշարի դասակարգումն ըստ ծագման

Հայերենի բառապաշարն ըստ ծագման բաժանվում է մի քանի շերտերի։ Գլխավոր շերտը բնիկ հայերեն բառերն են։ Բնիկ հայերեն են համարվում այն բառերը, որոնք ի սկզբանե եղել են հայերենում, որպես ժառանգություն ստացվել են մայր լեզվից՝ հնդեվրոպական նախալեզվից, և հայերենին ձուլված լեզուներից կամ դրանց հիման վրա ինչ-որ ժամանակ առաջացել են հենց հայոց լեզվի ներսում։ Հայերենի հետ ծագած բառերից են, օրինակ՝ հայր, մայր, եղբայր, արև, լույս, երկինք, երկու, երեք, ես, դու և այլն։ Հայերենում, բայց ավելի ուշ առաջացած բառերից են, օրինակ՝ սուրճ, դուչ, հրետանի, պահարան, շողակն, մեկնարկ, նվագավար, արագացուցիչ և այլն։

Հայերենի բառապաշարը ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվել. եղել են բառեր, որ հնում գործածվել են, բայց հետո մոռացվել են կամ դուրս մղվել այլ բառերի կողմից։ Մի շարք բառեր գործածվել են միջին հայերենում կամ հայերենի բարբառներից որևէ մեկում կամ մի քանիսում։ Այդպիսի ժամանակային ու տարածքային սահմանափակում ունեցող բառերը երբեմն գործածվում են ժամանակակից հայերենում՝ իբրև փոխառություններ գրաբարից, միջին հայերենից կամ բարբառներից։ Դրանք այսպես կոչված ներքին փոխառություններն են։ Օրինակ՝ օրավուր, ձերբակալել, սրբություն սրբոց, գլուխգործոց, դիցուք, հաստոց, էտել, չմուշկ, բուկլից, մղան և այլն։ Լինում են նաև արտաքին փոխառություններ, այսինքն՝ այնպիսի բառեր, որ մեր լեզվին են անցել ուրիշ լեզուներից։ Օրինակ՝ գազ, մզկիթ, հերոս, ջազ, գրամ, մատիտ, տետր, տոմս, մետաղ և այլն։

Այն արտաքին փոխառությունները, որոնք ունեն հայերեն համարժեքներ, կոչվում են օտարաբանություններ։ Օտարաբանությունների գործածությունը, որպես կանոն, մերժելի է։ Օրինակ՝ օտարաբանություններ են բդեշխ, կոմպյուտեր, ասիստենտ, ստադիոն, նովել, սալաթ, պոմիդոր, մասսա բառերը, քանի որ կան հայերեն կուսակալ, համակարգիչ, ընթերակա, մարզադաշտ, նորավեպ, աղցան, լոլիկ, զանգված բառերը, որ նույն իմաստներն ունեն, նույն բանն են նշանակում։ Մինչդեռ գազ, մզկիթ, հերոս, ջազ, գրամ, մետաղ բառերը, թեև ուրիշ լեզուներից են փոխառված, բայց օտարաբանութըուն չենք համարում, քանի որ դրանց փոխարինող հայերեն բառեր չկան։

Այսպիսով՝ ծագումնաբանական տեսակետից ժամանակակից հայերենի բառապաշարը բաժանվում է հետևյալ խմբերի՝

  1. Բնիկ հայերեն բառեր, որոնք կազմում են հնդեվրոպսկան բառապաշարը կամ կերտվել են հետագայում հայերենի բառապաշարային նյութի հիման վրա։
  2. Փոխառյալ բառեր — այն բառերն են, որոնք հայերենն իր զարգացման ընթացքում փոխառել է ցեղակից ու ոչ ցեղակից լեզուներից։

Ժամանակակից հայերենի բառապաշարի դասակարգումն ըստ գործածության տարբեր ոլորտների

Ժամանակակից հայերենի բառապաշարն ըստ հայերենի զարգացման տարբեր փուլերի ու լեզվական տարբեր շերտերի

  • Գրաբարյան բառեր կամ բառաձևեր,
  • Միջին հայերեն բառեր,
  • Բարբառային բառեր,
  • Արևմտահայերեն բառեր։

Ժամանակակից հայերենի բառապաշարն ըստ ակտիվ և պասիվ կազմի

  • Իմ բառապաշարը . արդյոք խոսում եմ գրական հայերեն։ 
  • Այլ նախագիծ՝ Մայրենի լեզվի օրվան նվիրված։ 

Оставьте комментарий