Հայոց լեզու

19.02.2020
Ստեղծագործական և հետազոտական  աշխատանքներ

  • Աշխարհի ամենավաճառված գրքերը

10. «Աննա Ֆրանկի օրագիր» . 27 միլիոն տպաքանակ, գրքի բրիտանական տարբերակը՝ հիմնված հրեա աղջնակի՝ Աննոյ Ֆրանկի  օրագրային գրառումների վրա, որը, երկու տարի շարունակ, նացիստական օկուպացիայի ընթացքում իր ընտանիքի հետ թաքնվել է Նիդերլանդներում:

9.«Մտածեիր և հարստացիր» , Նապոլեոն Հիլ, 30 միլիոն տպաքանակ: Մոտիվացիոն գիրք է, որում խոսվում է անձնական աճի, ինքնակատարելագործման մասին: Նման գիրք գրելու առաջարկը հեղինակը ստացել է հայտի ամերիկացի միլիարդեր Էնդրյու Կարնեգիից:

8. Մարգըրետ Միտչել, «Քամուց քշվածները»: 33 միլիոն տպաքանակ: Ռոմանտիկ դրամա, որի գործողությունները կատարվում են ԱՄՆ Ջորջիանա նահանգում՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակաշրժանում: Գիրքը պատմում է Սկարլետի՝ իռլանդացի փախստականի աղջկա կյանքի մասին: Համանուն նկարահանված ֆիլմը արժանացել է  «Օսկար» մրցանակի:

7.«Մթնշաղ.սագա» , Ստեֆանի Մայեր: 43 միլիոն տպաքանակ: Գիրք, որը ճանաչված է  երիտասարդների շրջանակում, և պատմում է աղջկա մասին, ով սիրահավել է վամպիրի: Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը թարգմանվել է ավելի քան 38 լեզվով:

6. «Դավինչիի գաղտնագիր», Դեն Բռաուն, 57 միլիոն տպաքանակ: Գիրքը համարվում է կրոնի պատմության այլընտանքային ուսումնասիրության մի մաս , հատկապես հետաքրքրություն է առաջացրել այն դիտարկումը, թե ինչ դեր է ունեցել  Մարիամ Մագդաղենացին քրիստոնեության մեջ: Գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որի գլխավոր դերում Թոմ Հենկսն է:

5.«Ալքիմիկ», Պաուլո Կուելիո, 65 միլիոն տպաքանակ: Գիրքը հրատարակվել է 1987 թվականին և մեծ ճանաչման է արժանացել Բրազիլիայում: Թարգմանվել է ավելի քան 67 լեզուներով՝ հայտնվելով Գինեսի գրքում` որպես կենդանի հեղինակի ամենաշատ թարգմանված գիրք:Հ ամարվում է ամենավաճառված գրքերից մեկը՝ պատմության մեջ: 

4. «Մատանիների տիրակալը», Ջորջ Տոլկինա , 103 միլիոն տպաքանակ: Ֆենտըզի ժանրում գրված գիրքը շարունակությունն է վաղ տարիքում գրված մեկ այլ գրքի՝«Հոբբիտի», համանուն նկարահանված երեք ֆիլմերը մեծ հաջողություն են գրանցել:

3. «Հարրի Փոթեր», Ջոան Ռոուլինգ: 400 միլիոն տպաքանակ: Ֆենտըզի ժանրի 6 ռոման, որը պատմում է մոգական հատկություններով օժտված երիտասարդի և նրա ընկերների արկածների մասին: Գիրքը էկրանավորվել է, և համարվում է ամենաբյուջետային ֆիլմերից մեկը:

 2.«Մաո Ցզեդունայի մեջբերումները» , 800 միլիոն տպաքանակ, ձեռնարկ, որը Չինաստանի ժողովրդին բացատրում է Չինաստանի կոմունսիտական կուսակցության գաղափարախոսությունը:

1. Աստվածաշունչ, 3,9 միլիարդ տպաքանակ,համարվում է աշխարհի ամենակարդացվող գիրքը:

  • Մի գրքի պատմություն

Սեմ Գորյան․ մի պոետի ու մի գրքի պատմություն

Փետրվարի 23-ին Մատենադարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված գրող, բանաստեղծ Կարեն Առաքելյանի (գրական կեղծանունը` Սեմ Գորյան) հիշատակին։ Նա խնդրել էր Մատենադարանին հանձնել իր միակ հարստությունը՝ 1706թ. Պոլսում հրատարակված «Հայսմավուրք» ծիսամատյանը։

Ծիսամատյանը, ձեռքից ձեռք անցնելով, Սեմ Գորյանին հանդիպել է 1988թ. երկրաշարժից հետո՝ Հայաստանը լքող մի մարդու մոտ։ Գրողը հասկանում էր, որ եթե գիրքը չպահպանվի Հայաստանում, այն գուցե անդառնալի կորչի հայության համար։ Միջոցներ է հայթայթում ու ձեռք բերում այն։

Կյանքի վերջում Գորյանը ծանր հիվանդ էր քաղցկեղով, սակայն թույլ չի տալիս գիրքը վաճառել բուժման գումարի համար։ 2019թ. փետրվարի 20-ին  Գորյանը կդառնար 70 տարեկան։

  • Գիրք նվիրելու արվեստը

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը նշել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: «Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր…»,- նշել է Միլիտոնյանը:Բանաստեղծը նշել է նաև, որ Խորհրդային տարիներին էլ կար ծայրահեղություն, երբ մարդիկ իրենց տներում գրադարաններ էին ստեղծում և հաճախ չէին կարդում ունեցած գրքերը: Անկախության տարիներին գրքի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց, սակայն այսօր այն վերականգնվում է: Նրա գնահատմամբ՝ թյուր է այն կարծիքը, թե հայ ժամանակակից գրողների շրջանում չկան արժանի ստեղծագործություններ:

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը, ՀՀ կառավարության որոշման համաձայն, յուրաքանյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև: Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ նշվել է 2008 թվականից: Այս օրը տարբեր երկրներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ, գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին՝ փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը:

  • Ամենայն հայոց Թումանյանը

Հովհաննես Թումանյանը՝ հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային ու հասարակական գործիչ, ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով՝ երբեմն խառնված իր ժամանակների ամենօրյա կյանքի հետ: Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որն այդ շրջանում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր:

Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բացառիկ և պոետիկ ստեղծագործությունների։

vernatun

1899 թվականին Թումանյանը Թիֆլիսում հիմնեց «Վերնատուն» գրական ակումբ-խմբավորումը, որի մշտական անդամները դարձան մի շարք հայ մտավորականներ՝  Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանն ու Նիկոլ Աղբալյանը։ «Վերնատանը» քննարկվում էին գրականությանն առնչվող մի շարք հիմնահարցեր՝ գրողի և քննադատության կապի, գրականության տեսության և վերջապես գրական ընթացիկ կյանքի վերաբերյալ։ 

vernatun1

Գրական ակումբի անվան ստեղծման մասին Իսահակյանը գրել է․

Ինքնաբերաբար, մեր հավաքույթների առաջին շրջանում, լուրջ թե կատակով, փափագ զարթնեց մեր գրական խմբակին, մեր հավաքույթներին անուն տալ:

 Օհաննեսն ասաց, թե Գոնկուր եղբայրներն իրենց գրական խմբակն ունեին, որ հավաքվում էր Գոնկուրների տան վերնահարկում, որին «Ամբար» անունն էին տալիս: Նույն նմանողությամբ, չեմ հիշում ում կողմից, առաջարկվեց «Վերնատուն» անունը, իսկույն հավանություն տվինք, գտնելով այն շատ պատշաճ և տեղին, որովհետև Օհաննեսի բնակարանը այն ժամանակ չորրորդ հարկում էր: Կնքեցինք «Վերնատուն» անունով մեր հավաքույթների վայրը: Այդ անունն այլևսընդմիշտ կապվեց մեզ հետ և քաղաքացիություն ստացավ։

Հովհաննես Թումանյանն ուներ երեք կեղծանուն․ առաջինը` Ամենայն հայոց թամադա, ինչը խոսում է այն մասին, որ նա ուրախ, զվարթ, քեֆչի մարդ էր: Հետո` Ցեղասպանութան ժամանակ, ստացավ ևս երկու տիտղոս․ մեկը՝ Ամենայն հայոց որբերի հայրիկ, որովհետև երբ վերադարձավ Արևմտյան Հայաստանից Էջմիածնում բացեց որբանոցներ, հիվանդանոցներ: Եվ մյուսը` ինքն իրեն կոչեց Ամենայն հայոց բանաստեղծ` Կաթողիկոսի հետ վիճաբանության ժամանակ: 

tumanyan

Երբ Կաթողիկոսն արգելում էր վեհարանում ապաստան տալ գաղթականներին, Թումանյանը շատ կտրուկ խոսեց և Կաթողիկոսն ասաց` ինչպե՞ս ես ինձ հետ խոսում, չէ՞ որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ և հենց այդ ժամանակ էլ Թումանյանն ասաց՝ իսկ ես Ամենայն հայոց բանաստեղծն եմ:

tuntangaran

Հովհաննես Թումանյանը սիրված է եղել թե՛ իր ընտանիքի, թե՛ իր ժողովրդի, թե՛ իր ընկերների, թե՛ իրեն անձնապես ճանաչելու բախտ չունեցած մեծ գրողների ու մտավորականների կողմից։

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը`լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն: Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը: Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը,- ասել է Իսահակյանը։

note
tun

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը` գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում` լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
Այժմ` նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ,- ասել է Մարտիրոս Սարյանը։

books

Այսօր մենք պատիվ ունենք տոնել Ամենայն հայոց բանաստեղծի 150-րդ տարելիցը։ Թումանյանն իրեն հաջորդող սերունդներին ահռելի ժառանգություն է թողել և պատահական չէ, որ մեզ՝ հայերիս համար բանաստեղծի ծննդյան օրը նաև միմյանց գիրք նվիրելու օրն է։ Եվ չնայած այն հանգամանքին, որ տոնն ինքնաբուխ է, այն հասցրել է սիրվել ու մեծ արձագանք գտնել հանրության շրջանում։

Оставьте комментарий